Լուրեր

«Ռեալը» վերադարձել է մարզումներին
26.01.2022
2362 0

«Ռեալն» այսօր առավոտյան վերադարձել է մարզումներին։ Երկու հանգստյան օրերից հետո, որը թիմին Կառլո Անչելոտին էր տվել, բոլոր ֆուտբոլիստները՝ բացառությամբ Միլիտաոյի, Կազեմիրոյի, Վինիսիուսի, Ռոդրիգոյի ու Վալվերդեի, որոնք ազգային հավաքականների հետ Հարավային Ամերիկայում են, վերսկսել են մարզումները։

Դանի Կարվախալը մարզասրահում մարզվել է Բենզեմայի, Մոդրիչի, Մենդիի, Կուրտուայի ու Մարիանոյի հետ, իսկ Վալյեխոն ու Մարկո Ասենսիոն՝ առանձին՝ խոտածածկի վրա՝ շարունակելով վերականգնվել վնասվածքից։