Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնան», հայտնում է Diari Ara-ն:
Ասենսիոն ու մադրիդյան ակումբը չեն կարողանում համաձայնության հասնել մինչև 2023 թվականի հունիսը նախատեսված գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Ասենսիոյի գործակալը լավ հարաբերություններ է պահպանում «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Դա բարձրացնում է իսպանացու՝ կատալոնական ակումբ տեղափոխության շանսերը:
Մարկո Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա լիգայի 9 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: