• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» չի ծրագրում վաճառել Ազարի տրանսֆերային իրավունքները

Լուրեր

«Ռեալը» չի ծրագրում վաճառել Ազարի տրանսֆերային իրավունքները
22.01.2022
2630 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ ակումբն առաջվա պես հույսեր է կապում թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ։

«Ազարը հաջորդ մրցաշրջանում մտնում է մեր ծրագրերի մեջ, կարող եմ հաստատել դա»,- ասել է իտալացի մասնագետը։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ բելգիացու՝ հունվարին մադրիդյան ակումբից հեռանալը իրականում երբեք հնարավոր չի եղել։

Իսպանիայի գավաթի շրջանակում կայացած «Էլչեի» դեմ խաղում Ազարը մրցաշրջանում առաջին գոլը խփեց «Ռեալի» կազմում։


Ամենակարդացված