Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իսպանական թիմերի մասնակցությամբ հանդիպումները անցկացվելու են առանց երկրպագուների:
Իսպանիայի կառավարությունը նամակով դիմել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ու հայտնել, որ բացառվում է երկրպագուների մուտքը մարզադաշտեր:
«Քիչ հավանական է, որ մեր դիրքորոշումը կփոխվի այս տարվա ընթացքում»,- նամակից մի փոքր հատված մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն թույլատրում է երկրպագուների մուտքը խաղադաշտեր (մարզադաշտի 30%-ով), սակայն, այնուամենայնիվ, վերջնական որոշում պետք է ընդունի երկրի ղեկավարությունը՝ կախված համավարակային իրավիճակից:
Չեմպիոնների լիգայում Իսպանիան ներկայացնում են «Ռեալը», «Ատլետիկոն», «Սևիլյան» ու «Բարսելոնան»:
Fanat, Realmadrid.am