Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Transfermarkt-ի վարկածով Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է՝ հայտնում է վիճակագրական կենտրոնի պաշտոնական կայքը։
Երիտասարդ բրազիլացու տրանսֆերային արժեքը թարմացված ցանկում 100 մլն եվրո է կազմել և նրան թույլ տվել գլխավորել ռեյտինգը։
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին՝ 80 մլն եվրո։
Եռյակ եզրափակում է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 80 լն եվրո։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Ռեալը» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։