Մադրիդի «Ռեալը» կարող է թիմի դարպասապահ Անդրեյ Լունինին վարձակալությամբ հանձնել «Այաքսին»՝ հաղորդում է Defensa Central-ը։
Ամստերդամյան ակումբը ուկրաինացի դարպասապահին դիտարկումէ որպես Անդրե Օնանային հավանական փոխարինողի, որն ամռանը կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։
Հաղորդվում է, որ «Ռեալը» Լունինին կհանձնի վարձակալության միայն այն դեպքում, եթե ստանա երաշխիքներ, որ նա մշտապես խաղաժամանակ է ստանալու։
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Ռեալի» կազմում ընդամենը 1 խաղի է մասնակցել՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Ալկոյանոյի» դեմ խաղում։ Լունինի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը 3 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։