Երեքշաբթի օրը «Ռեալը» մարզում է անցկացրել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ալկոյանոյի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում:
Բացի Վինիսիուսից, Յովիչից, Բեյլից ու Կարվախալից, մարզումը բաց են թողել Մոդրիչը, Կուրտուան, Բենզեման, Մենդին. վերջիններն աշխատել են մարզասրահում ու չեն մասնակցելու առաջիկա հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Ալկոյանո» - «Ռեալ» խաղը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 00:30-ին:
Fanat, Realmadrid.am