Լուրեր

«Ռեալը» ֆավորիտ է
19.09.2024
433 0

«Ռեալ Մադրիդը» ֆավորիտ է հաջորդ ամառ Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու հարցում, հաղորդում է Bild–ը։

Ամենայն հավանականությամբ, «սերուցքայինները» կփորձեն նաև պայմանագիր կնքել «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։

42-ամյա մասնագետի հեռանալու դեպքում «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը գերմանական թիմը գլխավորելու հավակնորդը կլինի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիրցը գնահատվում է 120 միլիոն եվրո։