Կլեման Տյուրպենը կսպասարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում Մադրիդի «Ռեալի» ու Միլանի «Ինտերի» միջև կայանալիք հանդիպումը: Սա կլինի երրորդ դեպքը, որ ֆրանսիացի մրցավարը Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ խաղ կսպասարկի այս մրցաշարում:
Առաջին անգամ եղել է 2014-15 մրցաշրջանում՝ «Լուդոգորեցի» դեմ հանդիպմանը, որտեղ «Ռեալը» հաղթել է 4-0 հաշվով, իսկ երկրորդ դեպքը՝ 2018-19 մրցաշրջանում՝ «Ռոմայի» դեմ արտագնա խաղում, որտեղ «Սպիտակները» հաղթել են 2-0 հաշվով:
Fenomeno, Realmadrid.am