ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նոր վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջին 4 խաղերը։
Սպասվում է, որ բրազիլացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ խաղը, որը կանցկացվի փետրվարի 15-ին, հաղորդում է RMC Sport-ը։
Եթե Նեյմարը բաց թողնի «Ռեալի» դեմ խաղը, ապա դա լրջորեն կթուլացնի փարիզյան ակումբի հարձակման գիծը, քանի որ 30-ամյա բրազիլացին համարվում է թիմի հարձակման գծի առաջատարներից։