Բենզեման Վալբուենայի շանտաժի գործող մեղավոր է ճանաչվել։ Դատարանի կարծիքով, ֆուտբոլիստը չի գիտակցել իր գործողությունների հանցավորությունը։
Կարիմին մեկ տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել ու տուգանել 75 հազար եվրոյով։ Սա այս գործով առավելագույն պատժի չափն է։
Բենզեմայի կասկածվում էր 2015 թվականին շանտաժիստների ու Վալբուենայի միջև որպես միջնորդ է հանդես եկել՝ վերջինիս առաջարկելով գումար վճարել հանցագործներին, որ նրա չհրապարակեն Մատյոյի մասնակցությամբ սեքսուալ բնույթի ձայնագրությունը։
Այս իրավիճակի հետևանքով երկու ֆուտբոլիստներն էլ չհրավիրվեցին Ֆրանսիայում կայաված Եվրոպայի առաջնությանը։ Բենզեման միայն 2021 թվականին հրավիրվեց, սակայն բաց թողեց հաղթական ԱԱ-18-ը։
Չնայած մեղավոր ճանաչվելուն, Բենզեման կրկին կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական, քանի որ դատարանը ճանաչել է նրա «աշխատելու իրավունքը»։