«Ռեալի» երկու ֆուտբոլիստ վնասվածքից վերականգնվելու վերջնական փուլում են։
Marca-ի տեղեկություններով պաշտպան Սերխիո Ռամոսն ու կիսապաշտպան Էդեն Ազարն այսօր մարզվել են ընդհանուր խմբում։ Երկուսն էլ կարող են մասնակցել «Էլչեի» դեմ խաղին։
Ազարը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 30-ին։ Լա լիգայի այս մրցաշրջանում նա 8 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։