#FreeMbappe իսպանալեզու թվիթերում ամենահայտնիներից մեկն էր շաբաթ երեկոյան։
Նրա արմատները տանում են մի լուսանկարի, որտեղ Կիլիանը ճնշված տեսք ունի 81-րդ րոպեին փոխարինվելուց հետո։ «Ռեալի» երկրպագուները գտնում են, որ նա ցանկանում է լքել Փարիզը։
Հաջորդ շաբաթը որոշիչ կլինի Մբապեի համար։ Կամ ֆրանսիացին ևս մեկ տարի կմնա ակումբում, ու հետագայում անվճար կտեղափոխվի «արքայական» ակումբ, կամ էլ այս տարվա օգոստոսին կմիանա «Ռեալին»։
«Բրետսի» դեմ խաղում 22-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ։