• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ինտերը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ

Լուրեր

«Ինտերը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ
29.10.2020
3037 0

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել, տեղեկացնում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Շախտյորի» հետ հանդիպման ժամանակ բելգիացին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ա Սերիայի՝ «Պարմայի» (հոկտեմբերի 31) և Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» (նոյեմբերի 3) դեմ խաղերը: 

Իտալիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Լուկակուն անցկացրել է 5 հանդիպում ու խփել նույնքան գոլ:

Fanat, Realmadrid.am