Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխությունը։
«Այսօր կրկին յուրահատուկ օր է «Ռեալում», քանի որ այսօր մեր թիմին է միանում այնպիսի մեծագույն ֆուտբոլիստ, որը թիմին օգնում է ավելի լավը դառնալ։
Անտոնիո Ռյուդիգերն աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է։ Նա եկել է եղբայրական «Չելսիից» ու էտալոն է Գերմանիայի հավաքականի համար։
Անտոնիո, մենք վստահ ենք, որ այստեղ դուք ձեր սեփական պատմությունը կգրեք»,- Պերեսի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։
29-ամյա Ռյուդիգերը «արքայական» ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել և հանդես կգա 22 համարի ներքո։