«Ռեալը» մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ չնայած «Ալկոյանոյից» կրած պարտությանը (1-2), հաղորդում է Goal.com-ը։
Ֆրանսիացի մասնագետը լիովին վայելում է թիմի ղեկավարության վստահությունը։ Զիդանին ժամանակ է տրվել իրավիճակը շտկելու համար։
Լա լիգայում «Ռեալը» երկրորդն է, ու առաջատար «Ատլետիկոյից» 4 միավոր է հետ։ Դիեգո Սիմեոնեյի թիմը սակայն, երկու խաղ պակաս է անցկացրել։