Լուրեր

«Ռեալը» ցանկանում է հունվարին հրաժեշտ տալ Ազարին
16.12.2022
1707 0

Բելգիայի հավաքականի կազմում Էդեն Ազարի անհաջող ելույթներն Աշխարհի առաջնության ժամանակ ավելի են համոզել «Ռեալի» ղեկավարությանը, որը պետք է հրաժեշտ տալ նրան, հայտնում է Marca-ն: 

«Սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է, որ ֆուտբոլիստը արդեն հունվարին հեռանա թիմից և թույլատրել է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի մի շարք ակումբներ, սակայն Ազարը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»: