Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպման 41-րդ րոպեին փոխարինվել է «կապտանռնագույնների» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Արգենտինացին մրցակցից հարված չէր ստացել. փոխարինման պատճառը, նախնական տվյալներով, եղել են շնչառական խնդիրները:
Իսպանական Sport-ը հաղորդում է, որ բժշկական հետազոտությունից հետո Ագուերոյի մոտ ախտորոշվել է սրտի առիթմիա, այսինքն՝ սրտի աշխատանքի ռիթմի խանգարում:
Այսպիսով՝ ֆուտբոլիստն ավելի խոր հետազոտություններ կանցնի՝ խնդրի լրջությունը պարզելու համար: