«Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովի՝ կորոնավիրուսի ստուգման թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կայանալիք առաջիկա հանդիպմանը:
Միլանյան ակումբը կորոնավիրուսի ստուգման թեստեր է անցկացրել երկուշաբթի՝ պայմանավորված անձնակազմի որոշ անդամների՝ հավաքականներից վերադարձով: Կոլարովն առանց ախտանշանների է, բայց ստիպված կլինի պահպանել Իտալիայում գործող առողջապահական արձանագրությունը:
Կոլարովը բաց կթողնի նաև Ա Սերիայի շրջանակում «Տորինոյի» դեմ խաղը: