ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին և մեկնաբանել «արքայական» ակումբ տեղափոխության մասին լուրերը։
«Պետք է վերջ տալ այս ամենին։ Ակումբի ու Կիլիանի հանդեպ անարգանք եմ համարում խոսակցություններն այն մասին, որ հունվարի 1-ին պետք է լուծել Մբապեի տրանսֆերի հարցը։ Մբապեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։
Պայմանագրի երկարաձգման հարցում դեռ բանակցություններ են ընթանում»,- ասել է Լեոնարդոն։ Ավելի վաղ Մբապեն խոստովանել էր, որ ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել։