Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ամփոփել է Լա լիգայի 19-րդ տուրում կայացած «Մալյորկայի» դեմ խաղը (1-0):
«Մեր լավագույն խաղը չէր, սակայն 3 միավորը մնում է 3 միավոր: Շնորհավոր Նոր տարի՝ մադրիդիստներ»,- գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի սաները կմրցեն «Ալմերիայի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 21-ին: