Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի մարզավիճակն ու Լուկա Յովիչի հետ նրա մրցակցությունը։
«Կարիմը հրաշալի մարզավիճակում է, նա 8 գոլ է խփել, բայց չպետք է մոռանալ, որ նա նաև հիանալի է խաղում թիմի համար ու փոխանցումներ կատարում։ Նա միայն հարձակվող չէ, որ գոլեր է խփում, նա բազմակողմանի զարգացած է։
Երբ Կարիմը հանգստանալու կարիք կունենա՝ Յովիչը կստանա իր շանսը։ Նա շատ լավ է աշխատում։ Նա երկու լավ պահ ուներ «Մալյորկայի» դեմ խաղում, ինչպես նաև հիանալի էր խաղում «Վալենսիայի» դեմ։
Երբ Բենզեման հասանելի չլինի, Լուկա կարող է խաղալ»,- ասել է Անչելոտին։