Հոկտեմբերի 16-ին կայանալիք «Ռեալ» - «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով, հայտնում է Լա լիգան։
Պատճառն այն է, որ «Ռեալի» 4 ֆուտբոլիստներ՝ Էդեր Միլիտաոն, Կազեմիրոն, Վինիսիուս Ժունիորը, Ֆեդե Վալվերդեն հոկտեմբերի 15-ին հանդես կգան իրենց ազգային հավաքականների կազմում։
Հանդիպումը հնարավոր չի եղել հետաձգել հաջորդ օրը, քանի որ «սերուցքայինները» ՉԼ-ում հոկտեմբերի 19-ին խաղ ունեն։
Այսպիսով, դադարից «Ռեալի» առաջին հանդիպումը կլինի «Շախտյորի» դեմ արտագնա խաղը (հոկտեմբերի 19), իսկ հաջորդ խաղը՝ Լա լիգայում՝ «Բարսելոնան» (հոկտեմբերի 24):