• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուրտուան՝ վերջին խաղերում կրած պարտությունների մասին

Լուրեր

Կուրտուան՝ վերջին խաղերում կրած պարտությունների մասին
04.10.2021
2077 0

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «սերուցքայինների» կրած երկու անընդմեջ պարտությունները Չեմպիոնների լիգայում՝ «Շերիֆից» (1-2) և Իսպանիայի առաջնությունում՝ «Էսպանյոլից» (1-2)։

«Ցավալի էր այս անհաջող շաբաթը ևս մեկ բացասական արդյունքով եզրափակելը։ Հիասթափված եմ, բայց դուք վստահ եղեք, որ թիմը կրկին ոտքի կկանգնի»,- գրել է Կուրտուան իր թվիթերում։Երկու տուրերից հետո

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի D խմբում երկրորդն է՝ վաստակած 3 միավորով։ Իսպանիայի առաջնության 8 տուրերից հետո «սերուցքայինները» 17 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։