«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հետաքրքրել է եվրոպական թոփ ակումբների։
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ հարձակվողը գրավել է «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու ՊՍԺ-ի ուշադրությունը։
Եթե «Նապոլին» համաձայնվի նրա տրանսֆերը վաճառել, ապա ամենաքիչը 120 մլն եվրո կպահանջի։ Այլ տարբերակում չի քննարկվում ակումբում։
22-ամյա հարձակվողը «Նապոլիի» հետ մինչև 2025 թվականը պայմանագիր է կնքել։ Չի բացառվում, որ մոտակա ժամանակներս նեապոլյան ակումբը Վիկտորին նոր պայմանագիր առաջարկի։