«Սևիլիան» պատրաստ է վաճառել թիմի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերը, եթե ստանա նրա հրաժարագնին մոտ գումար (80 մլն եվրո):
Diario de Sevilla-ի տեղեկություններով, ակումբը ծրագրում է 70-75 մլն եվրո վաստակել, եթե 22-ամյա ֆուտբոլիստը որոշի հեռանալ։
Հետաքրքրված ակումբների թվում է նաև «Ռեալը», որը, սակայն, մյուս ակումբների հետ միասին 55 մլն եվրոյից ավելի առաջարկ չեն կատարել։
Անցյալ մրցաշրջանում Կունդեն մասնակցել է Լա լիգայի 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։