«Լեյպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։
Foot Mercato-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը մի քանի թոփ ակումբների հետ քննարկում է հավանական տրանսֆերը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստով «Ռեալն» է հետաքրքրված, որը լավ հարաբերություններ է պահպանում գործակալ Պինի Զահավիի հետ՝ Դավիդ Ալաբայի տեղափոխությունից հետո։
Նրանով նաև «Չելսին» ու «Սիթին» են հետաքրքրված։ Թոմաս Տուխերը, որը ներկայումս գլխավորում է «Չելսին», Նկունկուին ծանոթ է ՊՍԺ-ում համատեղ աշխատանքից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։