«Ռեալը» սկսել է պատրաստվել «Վիլյառեալի» դեմ խաղին, որը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Թոնի Կրոսը բաց կթողնի հանդիպումը, նա մարզման մի մասն անցկացրել է թիմի հետ, սակայն դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալուն։
Այսօրվա մարզումը սկսվել է ֆիզիկական վարժություններով, հետո ֆուտբոլիստները տակտիկական վարժություններ են կատարել, գնդակին տիրելու վարժություններ են կատարել և ֆուտբոլ խաղացել փոքր գնդակով։ Մարզումն ավարտվել է դարպասին կատարված հարվածներով։
Թոնի Կրոսը մարզվել է խմբի հետ, իսկ Դանի Կարվախալը, Մարսելոն, Մենդին, Սեբալյոսն ու Բեյլն աշխատել են մարզասրահում։