Իսպանական Sport պարբերականի լրագրողները պարզել են, թե տարեկան որքան է վաստակում «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը։
Նա առաջին թիմի ամենաքիչ վաստակող ֆուտբոլիստն է՝ տարեկան 2 միլիոն եվրո, որը հարկերի վճարումից հետո դառնում է մոտ 1 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։