Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Սերխիո Ռամոսի ՊՍԺ տեղափոխությունը։
«Երբ քո ընկերը հեռանում է՝ տարօրինակ է նրան այլ ակումբի մարզաշապիկով տեսնելը։
Շատ ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց Սերխիոյի փոխարեն այլ ֆուտբոլիստ եկավ՝ Դավիդ Ալաբան։ Ֆուտբոլիստի էությունն է այդպիսին՝ նոր դեմքերի ի հայտ գալը։
Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակը չէր կարող չզարմացնել «Ռեալում» անցկացրած այդքան երկար տարիներից հետո»,- ասել է իսպանացին։