Լուրեր

«Ռեալն» արդեն Գերմանիայում է
26.10.2020
347 0

Թիմը վայրէջք է կատարել Դյուսելդորֆի օդանավակայանում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կայանալիք խաղից մեկ օր առաջ:

Մադրիդի «Ռեալը» ժամանել է Գերմանիա, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ: Խաղի կկայանա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:59-ին:

Գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 21 ֆուտբոլիստ է հայտավորել խաղին:

Մադրիդի «Ռեալի» անձնակազմը հանգրվանել է «Crowne Plaza Düsseldorf Neuss» հյուրանոցում, որտեղ կանցկացնի իր ժամանակը մինչև խաղի մեկնարկից որոշ ժամանակ առաջ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am