Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ հաջորդ տարի թիմ կհրավիրի «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդին, հաղորդում է Caught Offside–ը։
«Արքայական ակումբն» անգլիացուն առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մերսիսայդցիները նույնպես նման առաջարկ են կատարել։
Անգլիացին դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն Մադրիդում վստահ են, որ կիրագործեն տրանսֆերը։ 26–ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հունիսի 30–ը։