«Սելտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կառլո Անչելոտիին հարցել են Կամավինգայի նորամուտի մասին։
«Նա պատրաստ է մասնակցել վաղվա խաղին։ Ես աշխարհի լավագույն կիսապաշտպաններն ունեմ՝ Կազեմիրոն, Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Ֆեդե Վալվերդե։
Չեմ կարող նրանց բոլորին միասին բաց թողնել խաղադաշտ, կարևորը համբերությունն է»,- ասել է իտալացին։
Ամռանը Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել 31 մլն եվրոյի դիմաց։ Նա մինչև 2027 թվականը գործող պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։