Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերը։
Կառույցի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ոչ կոմպետենտ ղեկավարներ ունեն։
«Ինձ համար բավականին տարօրինակ էր, որ նա նման բան հայտարարեց մի ակումբի մասին, որը 13 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։
Այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել մյուս թիմերի մասին»,- ասել է Անչելոտին։