Լուրեր

Գուտին խոսել է առաջիկա մադրիդյան դերբիի մասին
28.09.2024
1486 0

Գուտին խոսել է Լա լիգայի 8–րդ տուրում կայանալիք «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին։

«Մադրիդյան դերբիները յուրահատուկ են։ Դրա շունչը զգացվում է մայրաքաղաքում, իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները լի են ցանկությամբ՝ մրցակցի խաղադաշտում իրենց ցույց տալու համար։

«Ռեալը» սկսում է թափ հավաքել և Վինիսիուսը, Բելինգեմը և այլոք, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան որպեսզի նախորդ մրցաշրջանի պարտության համար վրեժ լուծեն»,– ասել է «Արքայական ակումբի» լեգենդը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» «հնդկացիներին» հյուրընկալվելիս ոչ միայն պարտվեց Լա լիգայում(1-3), այլ նաև Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում (2-4):