Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կասկածում է, որ Լա լիգայի ղեկավարությունը փորձում է «Բարսելոնային» արհեստականորեն վերադարձնել չեմպիոնական մրցավազք, հաղորդում է AS–ը։
Մադրիդցիները նման եզրահանգման եկել են «Ռեալի» վերջին խաղերում մրցավարական որոշումների պատճառով։
27 տուրերից հետո «Ռեալը» 66 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բարսելոնան» զիջում է 9 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։