«Ատլետիկոն» Լա լիգայի 15-րդ տուրում 2-0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։
Այդ հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը կաթոլիկ աշխարհում նշվող Սուրբ Ծննդյան տոներից առաջ (դեկտեմբերի 25) առաջնության 13 խաղում 32 միավոր է վաստակել։
Վերջին անգամ «Ատլետիկոն» այս օրերին առաջատար է եղել 1995/96 մրցաշրջանում։ Այդ ժամանակ մադրիդյան ակումբը, որի կազմում նաև Սիմեոնեն էր հանդես գալիս, դարձավ չեմպիոն։