«Ռեալում» մեծ նշանակություն չեն տվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ՊՍԺ տեղափոխությանը, հաղորդում է The Athletic-ը։
«Ռեալում» հիանալի գիտակցում են, թե ինչպիսի ֆինանսական վիճակ է ակումբներում։ Մեսսիի հեռանալը անակնկալ չի եղել ոչ մեկի համար։
«Արքայական» ակումբում մեծ նշանակություն չեն տալիս արգենտինացու հեռանալուն նաև այն պատճառով, որ կորցրել են Ռոնալդուին ու ֆինանսական հնարավորություններ չեն ունեցել նրան պահելու։