Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստվում է խաղադաշտ վերադառնալուն։
Փետրվարի սկզբին իսպանացին ծնկի վիրահատության ենթարկվեց։ Ծրագրվում էր, որ վերականգնողական գործընթացը կկազմի 6-8 շաբաթ։
Վերջին անգամ Ռամոսը մասնակցել է Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղին (1-2):
AS-ի տեղեկություններով, 34-ամյա ֆուտբոլիստը ծրագրում է շարք վերադառնալ մարտի 13-ին, երբ «Ռեալը» մրցի «Էլչեի» հետ։ Արդեն մարտի 16-ին մադրիդյան ակումբը ՉԼ-ի շրջանակներում պատասխան խաղում կմրցի «Ատալանտայի» հետ։