Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «Ոսկե գնդակը» նվաճելու ցանկություն է հայտնել։
«Դա միշտ եղել է իմ ցանկությունը։ Անգամ մանկության տարիներին ես ցանկանում էի մի օր դառնալ լավագույն ֆուտբոլիստը։ Ես շարունակում եմ ներդնել ամբողջ ուժերը և քրտնաջան աշխատել՝ նպատակներին հասնելու համար։
Քանի որ դա իմ աշխատանքն է և իմ կյանքի մասը՝ մշտապես կատարելագործվել և չկորցնել հաճույքի զգացողությունը»,– Մբապեի խոսքը մեջբերում է Footmercato–ն։
Հիշեցնենք, որ հունիսի 14–ից հուլիսի 14–ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը կընդունի Գերմանիան։ Ֆրանսիայի հավաքականը D խմբում կմրցի Լեհաստանի, Նիդերլանդների և Ավստրիայի հետ։