Օգոստոսի 15-ին «Ռեալը» Լա լիգայի մեկնարկային խաղում կմրցի «Ալավեսի» հետ։
Անչելոտիի սաները երկրորդ մարզումն են անցկացրել։ Դանի Կարվախալն ու Կարիմ Բենզեման մարզվել են ընդհանուր խմբի կազմում։
Մարզումը սկսել է մարզասրահում, որից հետո խաղադաշտում կատարվել են վարժություններ, իսկ հետո՝ գնդակի տիրում ու պրեսինգ։ Մարզման երկրորդ հատվածում տակտիկական վարժություններ են արվել, և փոքր չափի մարզադաշատում անցկացվել են խաղերի շարք։
Ֆերլան Մենդին շարունակել է մարզվել անհատական ինչպես խոտածածկին, այնպես էլ ներսում, իսկ Թոնի Կրոսն ու Դանի Սեբալյոսը մարզվել են մարզասրահում։