Cadena SER-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններն առաջարկվել են «Ռեալին» ու «Ատլետիկոյին»։
Ժեզուսի գործակալները կապ են հաստատել երկու ակումբների հետ էլ՝ ասելով, որ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ ստանալ։
«Ատլետիկոն» հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից, սակայն «Ռեալը», ինչպես երևում է, հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով։
Այնուամենայնիվ, Ժեզուսը ԵՄ-ի քաղաքացի չէ, ինչը բարդացնում է գործը. քանի դեռ Վինիսիուսը Իսպանիայի անձնագիր ձեռք չի բերել Ժեզուսը չի կարող «Ռեալի» առաջին թիմ տեղափոխվել՝ հաշվի առնելով որ թիմերը ոչ ԵՄ-ի քաղաքացի միայն 3 ֆուտբոլիստ կարող են ունենալ թիմում։