Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայանալիք «Էլ Կլասիկոյից» ունեցած սպասելիքների մասին:
«Լա լիգայի համար «Էլ Կլասիկոն» հերթական հանդիպումն է, սակայն լարվածության ու հետաքրքրություն տեսանկյունից այն աշխարհի 2 լավագույն ակումբների դիմակայությունն է: «Էլ Կլասիկոն» շարունակում է մնալ ակումբային ֆուտբոլի կարևորագույն առճակատումը»,- Տեբասի խոսքերը փոխանցում է AFP-ն:
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Fanat, Realmadrid.am