«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» դեմ կայանալիք խաղերից առաջ խոսել է իր և «Ռեալի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին:
«Կարծում եմ՝ մարդիկ հաճույք էին ստանում մեր մրցակցությունից: Խոսքս ոչ միայն «Բարսայի» ու «Ռեալի» երկրպագուների մասին է, այլև համաշխարհային ֆուտբոլի: Նրանք վայելում էին ներկայացումը: Հուսով եմ՝ մենք լավ էմոցիաներ կպարգևենք «Յուվենտուսի» դեմ խաղին:
Մեր մրցակցությունը երբեք չի մոռացվի: Հեշտ չէ այդ մակարդակն այդքան պահելը: Այսքան տարի հավասար մրցակցությունը հրաշալի է ուղղակի ու անմոռանալի: Անհատական մակարդակով սա իսկապես առանձնահատուկ է:
Միանշանակ, երբ Կրիշտիանուն «Ռեալում» էր, «Կլասիկոներն» առանձնահատուկ էին: «Կլասիկոները» միշտ են առանձնահատուկ, բայց նրա հետ՝ էլ ավելի: Հուսով ենք՝ Ռոնալդուն արագ կապաքինվի կորոնավիրուսից»,- ասել է Մեսին:
Fenomeno, Realmadrid.am