Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի կետերը՝ հաղորդում է Le Parisien-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա իսպանացին փարիզցիների հետ 2 տարվա պայմանագիր կկնքի, որի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Ռամոսի ու «Ռեալի» պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին, ու ֆուտբոլիստը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: