Դեռ հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը լքեց «Ռեալը»։
Նրանով հետաքրքրված վերջին թիմը «Բավարիան» է եղել, հաղորդում է ESPN-ը։
Գերմանական ակումբը ծրագրում է Դավիդ Ալաբային ու Ջերոմ Բոատենգին փոխարինելու համար փորձառու պաշտպան գտնել։
Սակայն նրա Գերմանիա տեղափոխությունը դժվար է պատկերացնել, քանի որ լեզվային խոչընդոտներ կան։ Ավելի վաղ Ռամոսով «Սիթին» ու ՊՍԺ-ն են հետաքրքրվել։