Լուրեր

«Ռեալի» թիրախում նոր ֆուտբոլիստ է հայտնվել
27.06.2021
3263 0

Դանի Օլմոյի անունը կապում են «Ռեալի» հետ։ Bild-ի տեղեկություններով, «Լեյպցիգում» հանդես եկող իսպանացին հետաքրքրել է «Ռեալի» ղեկավարությանը։

«Արքայական» ակումբը մշտապես երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների փնտրտուքների մեջ է, որոնք մեծ պոտենցիալ ունեն։ «Ռեալում» արդեն երկար ժամանակ հետաքրքրված են նրանով։

Սակայն տրանսֆերը դժվար է իրագործել բավականին բարձր տրանսֆերային արժեքի պատճառով (45 մլն եվրո): Մադրիդում խնայում են՝ Մբապեին թիմ հրավիրելու համար։