Լուրեր

Միլիտաոյի վերադարձի հավանական ժամկետները
08.10.2023
2170 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է վերականգնվել վնասվածքից լավագույն դեպքում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ, որը կկայանա 2024 թվականի մարտի 5-ին, հաղորդում է Relevo-ն:

Վնասվածքի առաջին հետազոտություններից պարզ է դարձել, որ վերականգնման համար ամենաքիչը 6 ամիս կպահանջվի:

Հիշեցնենք, որ բրազիլացին կտրել էր ձախ ծնկի խաչաձև կապանները Պրիմերայի առաջին տուրում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» (2-0) դեմ խաղում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա 9 ամիս բաց կթողնի: