• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պատրաստ է 2022 թվականին գնել Հոլանդի տրանսֆերը

Լուրեր

«Ռեալը» պատրաստ է 2022 թվականին գնել Հոլանդի տրանսֆերը
04.05.2021
2713 0
«Ռեալը» չի հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի« հարձակվող Էրլինգ Հոլանդին թիմ հրավիրելու մտքից, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբի ղեկավարությունը շարունակում է ծրագրել նորվեգացու տրանսֆերը, որը, ըստ ծրագրի, կիրագործվի 2022 թվականին, չնայած այն հանգամանքին, որ գերմանական ակումբը հայտարարել է, որ ֆուտբոլիստը մնում է թիմում։

Եթե «Բորուսիան» մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի Չեմպիոնների լիգայում, ակումբը Հոլանդին 75 մլն եվրոյի դիմաց կվաճառի։

«Բորուսիայի» կազմում նա հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա 38 խաղում դարձել է 37 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։