Ինչպես հաղորդում են միանգամից մի քանի իսպանական ԶԼՄ-ները՝ «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին նոր վնասվածք է ստացել։
Ֆրանսիացին մոտ 3 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով՝ հաղորդում է Marca-ն։
Անվանի լրագրող Արանչա Ռոդրիգեսը ավելի լավատեսական կանխատեսումով է հանդես եկել ու որպես վնասվածքից վերականգման ժամկետ է նշել «ոչ ավելին քան 10 օրը»։
Սա պաշտպանի 5-րդ վնասվածքն է 2019 թվականին «Սանտիագո Բեռնաբեու» ժամանելուց ի վեր։ Եթե նա հոկտեմբերի կեսերին վերադառնա խաղադաշտ, ապա 2021 թվականի ապրիլից ընդհանուր 19 հանդիպում բաց թողած կլինի